Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Որքան էլ ՔՊ-ն պատրանք ստեղծի, թե ինքնիշխանության կորուստ չկա, այն արդեն մի քանի կետով է արձանագրված

Որքան էլ ՔՊ-ն պատրանք ստեղծի, թե ինքնիշխանության կորուստ չկա, այն արդեն մի քանի կետով է արձանագրված
14.08.2025 | 15:05

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը և ՌԴ-ն կկիսեն Զանգեզուրի միջանցք կոչվածի վերահսկողությունը, անկախ այն բանից, թե ինչ անհեթեթ փաստաթղթեր կստորագվեն՝ միջազգային իրավունք խախտող քանի կետերով, քանի որ այլ տարբերակում, եթե գերտերությունները համաձայնության չեն գալիս իրենց համար կենսական կարևորության ազդեցության գոտիների մասով, պատերազմ է:

Եվ ուրեմն, ՔՊ-ն որքան էլ պատրանք ստեղծի և հեքիաթներ պատմի, թե ինքնիշխանության կորուստ չկա, այն արդեն մի քանի կետով է արձանագրված.

1. Արցախի՝ առանց նախապայմանների և առանց փոխզիջումների հանձնումով և էթնիկ զտմանը նպաստելով, Հայկական հարցը Միջազգային արենայում փակելու ջանքերով, քանի որ այս 2-ը ՀՀ կարևորագույն խաղաթղթերն են եղել արտաքին դաշտում, և առանց դրանց ՀՀ-ն գործոնից վերածվել է գործիքի:

2. Բանակցային սեղաններին ՀՀ շահերը չպաշտպանելով և թշնամուն, բոլոր դերակատարների մեջքի հետևում, բանավոր խոստումներ տալով:

3. ԱՄՆ-ի և ապա Թուրքիայի կուռացիայով պետությունը կառավարելով:

4. Պետության ներսում հակընդդեմ աշխարհաքաղաքական բևեռների ռազմական ներկայություն թույլ տալով:

5. Միջազգային հարաբերություններում հանդիսանալով թշնամու բանագնացը՝ այնպես, որ հարևան Իրանը և ՌԴ-ն ստիպված հանդես գան ՀՀ ինքնիշխան տարածքը ոչ մի դեպքում չխախտելու կոչերով:

Մնացածը լիրիկա է և քաղաքական ցինիզմ, ինչպիսին տեսանք Ստիպակ տան բեմադրության ժամանակ:

Էլւզա Առաքելյան

Դիտվել է՝ 4604

Մեկնաբանություններ